Հնդկական բանակը չեզոքացրել է Պակիստանի կողմից Հնդկաստանի Սիալքոտ շրջանի վրա արձակած թուրքական Baykar YIHA-III անօդաչու թռչող սարքը։
Դատելով տեղեկություններից՝ հնդկական կողմը բավականին հաջող խոցում է թուրքական ԱԹՍ-ները, իսկ Պակիստանն էլ իր հերթին՝ իսրայելական ԱԹՍ-ները։
Ինչ խոսք, Հայաստանի համար այստեղ լուրջ ուսումնասիրություն կատարելու և հետևություններ անելու լայն դաշտ է բացվել, և եթե 2020 թվականից առաջ Սիրիայում մենք կարող էինք մարտավարություններ մշակել ամենատարբեր դեռ չփորձված միջոցների կիրառմամբ, պատժվեցինք մեծ պարտությամբ։
Հիմա ևս հնարավորություն է ստեղծվել սովորելու այլոց փորձառությամբ։ Հուսամ՝ չենք սխալվի:
Արա Պողոսյան